Հնդկաստանում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել

17:43     21 ապրիլի, 2021

Արևմտյան Բենգալիայում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9819 նոր դեպք, բուժում է ստանում ավելի քան 58,3 հազար մարդ:

«B.1.618-ը SARS-CoV-2-ի նոր գիծն է, որը հայտնաբերվել է Հնդկաստանում և բնորոշվում է գենետիկ տարբերակների տարբեր հավաքածուով, ներառյալ՝ E484K՝ իմունային պատասխանից շեղման հիմնական տարբերակը»,-հայտնել են Հնդկաստանի ԱՆ-ում:


© armedia.am