ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսական Բայդենին կոչ են արել ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

23:50     21 ապրիլի, 2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբն այսօր Բայդենին կոչ է արել ապրիլի 24-ի իր առաջիկա հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, Հայկական խմբի ղեկավար կազմի նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են նախագահ Բայդենին ուղղված այս երկկուսակցական կոչը՝ Ամերիկայի պատմության մեջ տաբուի ամենաերկար կանոնին վերջ դնելու համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


© armedia.am