Թուրքիան փորձում է իրեն «վաճառել» որպես Ռուսաստանին դիմագրավող հիմանական ուժ Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում

18:57     22 ապրիլի, 2021

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դոնբասում զարգացումների ֆոնին լարվածություն է առաջացել ռուս-թուրքական հարաբերություններում, ինչը տարբեր դրսևորումներ է ստանում:

Պաշտոնական Մոսկվան արդեն նախազգուշացնում է Անկարային, որ Կիևին անօդաչուների վաճառքի դեպքում կվերանայի ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը: 

Սակայն չարժե ակնկալել ռուս-թուրքական լարվածության այնպիսի խորացում, որը որակական լուրջ ազդեցություն կունենա կողմերի միջև հարաբերությունների վրա: Թուրքիան հստակ գիտակցում է, որ իր ուժերով չի կարող Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բալանսները փոխել հօգուտ իրեն: Ուստի, Կիևին իր աջակցության հարցում Անկարան ունի հստակ սահմանափակիչներ:

Դոնբասում ընթացիկ լարվածության միջ իր ներգրավվածությունը Թուրքիան դիտում է այդ թվում նաև որպես դրական քայլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերամեկնարկի համատեքստում: Թուրքիան փորձում է իրեն «վաճառել» որպես Ռուսաստանին դիմագրավող հիմանական ուժ Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում:

Սակայն Վաշիգտոնը շարունակում է անտեսել թուրքական իշխանությունների հղած ազդակները: ԱՄՆ-ն այսօր պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիայի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին պայմանավորված Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման հետ»:


© armedia.am