Պուտին-Բայդեն հնարավոր հանդիպումը կկայանա հունիսին. Յուրի Ուշակով

10:51     26 ապրիլի, 2021

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա հունիսին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պաշտոնյայի խոսքով՝ երկրների միջև գոյություն ունի նախնական պայմանավորվածություն դրա անցկացման հստակ ամսաթվերի մասին, սակայն դրանք դեռևս չեն հրապարակվում: Ուշակովը եզրափակել է, որ հանդիպումը նախատեսվում է հունիսին:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ստանում է Վաշինգտոնից ազդանշաններ այդ բանակցություններն անցկացնելու և երկկողմանի հարաբերությունների մասին հարցերը քննարկելու իրական ցանկության մասին:


© armedia.am