Ֆրանսիան նոր շանս է տալիս Հայաստանին և Արցախին (տեսանյութ)

13:59     27 ապրիլի, 2021

Վերջին օրերի զարգացումների ներքո կարծես ուշադրությունից դուրս մնացին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի Երևանում արած մի քանի կարևոր հայտարարություննները՝ վերաբերող Արցախին և Արցախյան հակամարտությանը:

Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիան հերթական շանսն է տալիս Հայաստանին և Արցախին: Այլ հարց է, թե որքանով Հայաստանի գործող իշխանությունները կկարողանան կամ քաղաքական կամք կունենան այդ շանսից օգտվելու համար:

Շանս՝օրակարգ բերելու մեզ համար կարևորագույն հարցերը, շանս՝ մեծացնելու ճնշումը Ադրբեջանի վրա գերիների հարցում, մեծացնելու ճնշումը ռազմատենչ  ագրեսիվ հռետորաբանությունից, տարածքային հավակնություններից հրաժարվելու հարցում:

Սակայն սա կարող է հերթական բացթողնված հնարավորությունը դառնալ, եթե Հայաստանի կողմից չտարվի համապատասխան հետևողական դիվանագիտական աշխատանք՝ և ոչ միայն Ֆրանսիայի, այլև բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ: 

Ավելի մանրամասն` «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությամբ:


 


© armedia.am