Ամերիկյան պարեկանավն ուղևորվել է Սև ծով

17:59     27 ապրիլի, 2021

ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton պարեկանավն ուղևորվում է Սև ծով:  «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմից:

Նավը նեղուցներով հյուսիսային ուղղությամբ շարժվում է դեպի Սև ծով: 

Միևնույն ժամանակ նշվում է, որ Սև ծովում գտնվելու ժամանակ Hamilton-ը «փոխգործակցելու է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների և տարածաշրջանի գործընկերների հետ»:


© armedia.am