Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին

19:26     27 ապրիլի, 2021

Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այդ մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

Ամատունին նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, , իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին և փոխանցվել ընտանիքներին:

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնել է նաև, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է այն անձանց, որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են և որոնց գերության փաստը Ադրբեջանը հաստատել է:


© armedia.am