Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախին վերաբերող եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

20:07     27 ապրիլի, 2021

Այսօր՝ ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են բարձր մակարդակով հետագա շփումները, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների շուրջ՝ ներառյալ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակելու նպատակով:


© armedia.am