ԱՄՆ-ն պատրաստ է դիվանագիտական փոխգործակցության ԿԺԴՀ-ի հետ. Ջեյք Սալիվան

15:48     3 մայիսի, 2021

Միացյալ Նահանգները պատրաստ են դիվանագիտական փոխգործակցության ԿԺԴՀ-ի հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար: Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեր քաղաքականությունն ուղղված է ոչ թե թշնամանքին, այլ խնդիրների լուծմանը: Դրա գլխավոր նպատակը Կորական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումն է, և մենք պատրաստ ենք դիվանագիտական փոխգործակցության այդ նպատակին հասնելու համար»,-ասել է նա:

Սալիվանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն հավատում է «ստուգված, գործնական և հավասարակշիռ մոտեցմանը», որի դեպքում շատ ավելի հավանական է առաջխաղացում գրանցել ԿԺԴՀ-ի և Իրանի միջուկային ծրագրերում:


© armedia.am