Հասկանալու համար՝ ինչ որակի կառավարման հետ գործ ունենք

18:13     4 մայիսի, 2021

 

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հասկանալու համար՝ ինչ որակի կառավարման հետ գործ ունենք
«Կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացումներ այս պահին չկան»: Նման գնահատական ապրիլի կեսին հնչեցրեց ՏՄՊՊՀ նախագահը:
Մինչդեռ պաշտոնական վիճակագրության համաձայն …
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5% գնաճ
2021թ. փետրվարի համեմատ՝ գնաճը կազմել է 2.2%
Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով
2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:
Պատճառները շատ են, այդ թվում՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը, որին նպաստեց Արցախյան պատերազմը, ինչպես նաև՝ շուկայում գերիշխողների գնային քաղաքականությունը:
Գների վրա բացասաբար անդրադառնում են նաև միջազգային շուկայից եկող գնաճային ճնշումները:
Նշվածներից յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրությունների ու մշակվող գործողությունների խնդիր է: Բայց այդ ամենի համար նախ պետք է ճիշտ ախտորոշում ունենալ:
Բնական է, որ «ամեն ինչ լավ է» սկզբունքով աշխատանքից ոչ մի դրական արդյունք չի կարելի ակնկալել, երբ ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ»:

 


© armedia.am