Ադրբեջանցիները ոչնչացրել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

13:14     5 մայիսի, 2021

Ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում գտնվող Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է atysor.am-ը, ահազանգել է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։

«Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել մինչև այն ժամանակ, երբ հայերը տարհանվեցին գյուղից 2020 թվականին: Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը», - Twitter-ի միկրոբլոգում նշել է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը։


© armedia.am