ԵՄ-ն միջոցառումների փաթեթ կներկայացնի Չինաստանից ընկերություններին դիմակայելու համար

18:20     5 մայիսի, 2021

Եվրամիությունը նախատեսում է չորեքշաբթի կանոնների նախագիծ ներկայացնել, որոնք տարածվելու են Եվրոպայում գործող պետության կողմից սուբսիդավորվող օտարերկրյա ընկերությունների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Նրա խոսքով՝ նոր միջոցառումները կարող են թույլ տալ կարգավորողներին վերահսկել չինական խոշոր ընկերությունների գործունեությունը: Եթե ԵՄ 27 կառավարությունները եւ Եվրախորհրդարանն այն հաստատեն, համայնքի հակամենաշնորհային մարմինները լիազորված կլինեն կանխել օտարերկրյա ընկերությունների կողմից պետական սուբսիդավորման ենթակա գործարքները:

Եթե նոր պահանջները չբավարարվեն, ընկերությունները կարող են լուրջ տուգանքների ենթարկվել, նշում է պարբերականը:

Եվրոպական պաշտոնյաներն ակնկալում են, այս կարգավորումը պետք է խթանի արդար մրցակցությունը:


© armedia.am