Լավրովի այցի հետքերով․ ապաշրջափակումը՝ նախապայմա՞ն (Տեսանյութ)

14:54     7 մայիսի, 2021

«Լրագրողի հարցին ի պատասխան, որ երկկողմ հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեթվին, ինչպես նաև համավարակի պատճառով գրեթե տասը տոկոսով նվազած առևտրաշրջանառության անկման վերականգնման նպատակով, արդյո՞ք նախանշվում է համագործակցության կտրուկ ընդլայնում, Լավրովը պատասխանեց. մեր գործընկերությունն այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ:

Հայ- ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնումը կարծես թե, բերվել է տարածաշրջանային հաղորդակցությունների արագ ու պարտադիր ապաշրջափակման հարթություն: Ընդ որում, դժվար է ասել՝ ում կողմից է բերվել: Թերևս հիշենք, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ներքո ստորագրելուց հետո հայկական իշխանություններն ամենաշահագրգիռն էին պատերազմում պարտությունը տնտեսական օգուտներով «արդարացնելու», լավ ապագա խոստանալու տեսանկյունից»:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը:


© armedia.am