Արցախում կորոնավիրուսի 13 նոր դեպք է արձանագրվել

11:50     8 մայիսի, 2021

Մայիսի 5-6-ը ներառյալ կատարվել է 174 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6888 քաղաքացու հետազոտություն, որից 815-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2699 դեպք: Կատարվել է 24 343 թեստավորում:


© armedia.am