Լոնդոնի գործող քաղաքապետ, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սադիկ Խանը երկրորդ անգամ հաղթել է Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում: Այսպիսով՝ 51-ամյա քաղաքական գործիչը, որն առաջին անգամ դարձել էր Լոնդոնի քաղաքապետ 2016 թվականին, կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը ևս երեք տարի, գրում է ВВС ռուսական ծառայությունը:
Սովորաբար Լոնդոնի քաղաքապետն ընտրվում է չորս տարի ժամկետով, սակայն Խանի նախորդ ժամկետը երկարաձգվել էր 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընտրությունները չեղարկելու պատճառով: Խանի հիմնական մրցակիցը պահպանողականների թեկնածու Շոն Բեյլին է, որը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Քաղաքապետի ընտրություններն անցկացվել են երկու փուլով: Բրիտանիայում գործող համակարգով՝ քաղաքապետերի քվեարկության դեպքում բնակիչները կարող են սատարել միաժամանակ երկու թեկնածուի՝ նշելով իրենց առաջին և երկրորդ նախասիրությունը: