Հրաձգություն Կազանի դպրոցներից մեկում․ կան զոհեր

12:16     11 մայիսի, 2021

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ուսուցիչ և ութ աշակերտ, չորսը հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվում էր վեց սպանվածների մասին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, տեղի է ունեցել նաև պայթյուն: Նախնական տվյալներով՝ դեռահասներ են եղել կրակողները, նրանցից մեկը բերման է ենթարկվել, մյուսը հնարավոր է, որ պատանդներ է վերցրել:

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 21 անձնակազմ: Այնտեղ են գտնվում նաև Թաթարստանի Նախագահ Ռուստամ Միննիխանովը, Հանրապետության առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և շրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:

Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:


© armedia.am