Սյունիքում սադրանքների դիմելը մայիսի 12-ին՝ 1994-ի հրադադարի օրը, պատահական չէ

15:09     12 մայիսի, 2021

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սյունիքում սադրանքների դիմելը Լավրովի այցից մեկ օր հետո ու մայիսի 12-ին՝ 1994֊ի հրադադարի օրը, որևէ կերպ պատահական չէ։

Ալիևը խնդիր ունի՝ լուծել միջանցքի հարցը և փակել արցախյան կոնֆլիկտի էջը։ Սյունիքում այսօրվա գործողությունները միտված են այս երկու նպատակի իրականացմանը. մեզ համար նոր ու ցավոտ խնդիր ստեղծելով՝ ի դեմս Սյունիքի, Բաքուն փորձում է, այդ թվում, մոռացնել տալ Արցախում տեղի ունեցող զարգացումները և կոնֆլիկտն առհասարակ»։


© armedia.am