Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արա Այվազյանը տեղեկացրել է պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

18:40     12 մայիսի, 2021

Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշեց ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:


© armedia.am