Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

15:34     13 մայիսի, 2021

Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-ից 20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է նաև հայ ռազմագերիների հարցը։

Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների դեպքերի վերաբերյալ քննարկման տակ ներառվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։

Ռազմագերիների հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ին, որից հետո տեղի կունենա քվեարկություն, փոխանցում է Panorama-ն։


© armedia.am