Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի սրումը

21:25     13 մայիսի, 2021

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ադրբեջանահայկական սահմանին տիրող իրավիճակի սրումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսական կողմից ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրման հետ կապված, ինչպես  ավելի վաղ Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու, նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը:

Նշվել է բոլոր նմանատիպ միջադեպերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

 

 


© armedia.am