Պետք էր պահանջել, որ ԵԽԽՎ զեկուցողն այցելի Արցախ և փոխի զեկույցի անվանումը (տեսանյութ)

14:18     19 մայիսի, 2021

Այսօր Երևան է ժամանում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ժողովրդագրության հանձնաժողովի անդամ Պոլ Գավանը, որը զեկույց է պատրաստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով:

Այցի մեկնարկին կարևոր է անդրադառնալ մի քանի հարցերի:

Առաջինը՝ պատրաստվող զեկույցի անվնանմանը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները»:

Երկրորդը, այցի օրակարգը: 

Այսօր մենք պետք է ականատես լինեինք այդ թվում հրապարակային հայտարարությունների, պահանջների փոխել զեկույցի վերնագիրը, այցելել Արցախ: Այդ թվում՝ Հայաստանի իշխանությունները կարող էին չեղարկել զեկուցողի այցը, կամ չընդունել նրան պետական մակարդակով, եթե նա ի վիճակի չէ իրապես օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել խնդրին և պատրաստ է տեղի տալ Ադրբեջանական շանտաժին:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությունը:


© armedia.am