ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

17:00     19 մայիսի, 2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, այսօր կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստն ամփոփելիս, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

Ըստ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրության` Զասը նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է նիստի ընթացքում:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։

«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», - նշել է Զասը:


© armedia.am