Վիեննայի բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝մեկնաբանելով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:
«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արևմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղարկել գլխավոր պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»:
Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել է Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին լավ առաջընթաց է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով: