Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

12:12     21 մայիսի, 2021

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը 11-օրյա մարտերից հետո փոխադարձ հրադադար են հայտարարել:

Իսրայելը Գազայի հատվածում գործողություն է իրականացնում մայիսի 10-ից՝ ի պատասխան  ՀԱՄԱՍ-ի կողմից իր տարածք հրթիռներ արձակելուն: Գործողության հայտարարված նպատակը պաղեստինյան խմբավորումների ռազմական հնարավորությունները ոչնչացումն էր:

Նշենք, որ ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է  232 մարդ, Իսրայելում՝ 12:


© armedia.am