Պուտինի և Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնևում

17:00     25 մայիսի, 2021

Հունիսի 15-16-ը Ժնևում սպասվում է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրները:

«Վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ Ժնևը վերջնականապես հաստատվել է որպես հյուրընկալող քաղաք երկու երկրների ղեկավարների երկար քննարկվող հանդիպման համար, ովքեր, ինչպես սպասվում է, կհանդիպեն հունիսի 15-16-ը Բայդենի արտասահմանյան առաջին ուղևորության ավարտին»,- ասում է հեռուստաալիքը:


© armedia.am