ՀՀ ՊՆ-ն հերքում է. Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական չի վիրավորվել

11:49     28 մայիսի, 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:

«Կտրականապես հերքում ենք», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:


© armedia.am