Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց

15:29     29 մայիսի, 2021

Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց: Այս մասին նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունում:

«Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունից։ Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ: 


© armedia.am