Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են. Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար (Tert.am)

16:38     29 մայիսի, 2021

Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Ներկայացուցիչներ են եկել՝ ազգությամբ ռուս, իրենց դրոշներով, և հավանաբար սահմանազատման աշխատանքների համար է այդ ամենը կատարվում: Այլ տեղեկություններ դեռևս չկան, միայն այսքանը գիտենք»,- ասել է Հակոբ Ավետյանը:


© armedia.am