Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ օրում 2 չեմպիոն ունեցավ

10:22     30 մայիսի, 2021

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն մայիսի 29-ին երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Տաշքենդում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Տղաների 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը:

81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը 98 կգ արդյունքով պոկումում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, 125 կգ արդյունքով հրումում`առաջին տեղը և երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ 2021 թ.-ի Երիտասարդների Աշխարհի Առաջնության հաղթող, փոխանցում է Tert.am-ը:


© armedia.am