Հունիսի 3-ին տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

17:56     31 մայիսի, 2021

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։


© armedia.am