Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար

18:42     2 հունիսի, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի նախարար նշանակելու մասին, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին:

Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում:


© armedia.am