Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

11:32     4 հունիսի, 2021

Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արյդունաբերության նախարարությունից։

Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։

ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության և Արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային Միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:

Ի պատասխան՝ Համաշխարհային փոստային միության տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։


© armedia.am