Իրան-ԵԱՏՄ. Փաշինյանը դուրս է բերում Հայաստանը գործընթացից

10:10     6 հունիսի, 2021

Իրանի՝ ԵԱՏՄ-ին հավանական անդամակցությունը կամ համագործակցության ընդլայնման ցանկացած ձևափաչ շատ կարևոր է նաև մեզ համար և՛ տնտեսական,և՛ քաղաքական տեսանկյունից:

Այս պրոցեսը նաև առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով 2018թ.-ին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում Հայաստանի բացառիկ դերակատարությունը և բանակցությունների հաջողված միջնորդությունը:

Ուստի այսօր արդեն Իրան-ԵԱՏՄ մերձեցման նոր հնարավորության պարագայում շարունակում է ակտուալ մնալ հարցը. իսկ Հայաստանը կա՞ գործընթացում:

Առնվազն երևացող մակարդակում, կարծես թե՝ ոչ: Ավելին, Հայաստանը, իսկ ավելի ճիշտ, Հայաստանի իշխանություններն այսօր հեևողականորեն իրականացնում են գործողություններ, որոնք այս գործընթացի տրամաբանության հետ չունեն որևէ աղերս:

Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությամբ.


© armedia.am