Մայիսին Չինաստանի արտահանումը դոլարային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 28 տոկոսով: Ներմուծումն աճել է 51.1 տոկոսով, ինչը ռեկորդային է 2010 թվականից ի վեր: Առևտրի ավելցուկն ամսվա համար 45.5 միլիարդ դոլար է կազմել: Երկրում առևտրային բում է սկսվել, գրում է Լենտան:
Չինական ապրանքների արտասահմանյան պահանջարկն աճում է, քանի որ համաշխարհային տնտեսությունները դուրս են գալիս ամիսների մեկուսացումից` խթանելով սպառողների ծախսերը: Ակտիվ վերականգնումը խթանել է ապրանքների պահանջարկը, ինչը նույնպես նպաստել է ապրանքների գների զգալի աճին:
Այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունն աճել է ռեկորդային 18.3 տոկոսով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն ընկել էր 6.8 տոկոսով:
Տնտեսական աճի վրա ազդել է մի քանի գործոն, այդ թվում` ներքին պահանջարկի աճը, աշխատաշուկայում կայունությունը, բարձր արտադրողականության ապահովումը և գործարարների սպասելիքների բարելավումը: