Քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի նկարահանումները կիրականացնի «Ucom»-ը

13:31     8 հունիսի, 2021

Քվեարկության ընթացքի, ինչպես նաև արդյունքների ամփոփման գործընթացի նկարահանումների իրավունքը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կստանա «Ucom» ՍՊԸ ընկերությունը։ Այս որոշումն ընդունվել է  Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում։

Ընկերությունը կստանա նաև ցանցում ուղիղ եթերի ռեժիմով միաժամանակյա հեռարձակում իրականացնելու իրավունք այդ նպատակների համար հատուկ ստեղծված կայքի միջոցով։ Նկարահանումները կիրականացվեն ընդհանուր առմամբ 2008 ընտրատեղամասերից 1500-ում։


© armedia.am