ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան հարցը

18:20     11 հունիսի, 2021

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հունիսի 11-ին ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին։ 

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծավծ իրավիճակը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում:  

Անդրեյ Ռուդենկոն և Պիեռ Լևին անդրադարձել են նաև ԱՊՀ տարածաշրջանում այլ արդի թեմաների:


© armedia.am