ԵՄ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել գերիների վերադարձի գործընթացին․ Եվրոպական խորհրդի նախագահ

10:06     13 հունիսի, 2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ գերիների վերադարձի հետ կապված: Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի մարդասիրական ժեստերը՝ գերիների ազատ արձակումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը։

Սա վստահության վերականգնման առաջին քայլն է:

ԵՄ-ն աջակցում է այս գործընթացին և կշարունակի աջակցություն ցուցաբերել` առաջընթացին նպաստելու համար»,- գրել է նա, հայտնում է NEWS.am-ը:


© armedia.am