ՌԴ-ն ողջունում է 15 հայ ռազմագերիների վերադարձը

10:33     13 հունիսի, 2021

ՌԴ-ն ողջունում է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 զինվորականներին ականապատված դաշտերի քարտեզի դիմաց։ Երկար սպասված և հիանալի լուր է։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը»,- գրել է նա։


© armedia.am