Ադրբեջանական կողմում հայտնված երկու գյուղացիներն ազատ են արձակվել․ ՊՆ

11:57     13 հունիսի, 2021

Սյունիքի մարզի Տեղ գյուղի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 12-ին։

«Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:


© armedia.am