Իրանի շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը

15:44     14 հունիսի, 2021

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ համաձայնեցված Է բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ պատժամիջոցները Էներգետիկայի ոլորտում»,- ասել Է նա: Դիվանագետը ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է ֆինանսական, նավթային և տրանսպորտային ոլորտներն: «Ինչ-որ համաձայնություններ չկան միջուկային գործարքի սահմաններից դուրս, քանի որ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը վերանայման ենթակա չԷ և քննարկվում Է ԳՀՀՊ-ի լիակատար իրականացումը»,- հավելել Է նա:

Իրանի նկտամամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները բաժանվում են երկու տիպի. սեկտորային, որոնք ներառում են նավթի արտահանումը, բանկային և ապահոգրական բնագավառները, նավագնացությունը, նավթաքիմիան, շինարարությունը և ավտոմոբիլների արտադրությունը, և անձնական, որոնք սահամանվել են Իրանի ֆիզիկական և իրավական անձանց նկատմամբ: Խաթիբզադեի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի Է ունենում Վիեննայում, առնչություն չունի (Իրանի նախագահական) ընտրությունների և Իրանի ներքին իրադրության հետ»:

«(Բանացությոնների) հարցերով պետք Է քաղաքական լուծում ընդունվի (երկխոսության մասնակից երկրների) մայրաքաղաքներում: Եթե դա տեղի ունենա, ապա միջուկային գործարքին վերադարձը հնարավոր Է»,- հավելել Է նա:

Հունիսի 12-ին ԳՀՀՊ-ի շուրջը Համատեղ հանձնախումբը Վիեննայում սկսել Է իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների վեցերորդ փուլը: Ինչպես հայտարարել Է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, բանակցությունների նոր փուլը հազիվ թե դառնա եզրափակիչը, և բանակցողները կոնսուլտացիաների համար ստիպված դեռ պետք Է առնվազն մեկ անգամ մեկնեն իրենց պետությունների մայրաքաղաքներ:


© armedia.am