Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ

17:54     17 հունիսի, 2021

Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։


© armedia.am