Ի՞նչ ազդեցություն կունենա Ռայիսին միջուկային գործարքի վերականգնման հարցում

17:04     24 հունիսի, 2021

Թեև Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին Արևմուտքի հետ հարաբերություններում ավելի կոշտ գծի կողմնակից է, սակայն միջուկային գործարքի վերականգնման հարցում նա կշարունակի Հասան Ռոհանիի քաղաքականությունը:

Նախ չպետք է մոռանալ, որ Իրանի՝ այդ թվում արտաքին քաղաքականության որոշման հարցում վճռորոշ է հոգևոր առաջնորդի՝ Ալի Խամենեիի դիրքորոշումը, որում ընտրություններից հետո կարծես թե որևէ փոփոխություն չի եղել:

Միևնույն ժամանակ Ռայիսին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հիմնական շեշտը դրել է ներքին քաղաքականության և Իրանի տնտեսական զարգացման վրա: Վերջինիս հարցում, սակայն, առանց պատժամիջոցների չեղարկումը երաշխավորող միջուկային գործարքի վերականգնման Ռայիսին դժվար կարող է լուրջ ձեռքբերումներ ունենալ:

Պահպանողականների թիմում սա շատ լավ գիտակցում են: Սակայն սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքն ընդհանրապես որևէ մտավախություն չունեն Վիեննայի բանակցությունների հետ կապված: 


© armedia.am