ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են աշխատանքից

12:22     25 հունիսի, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:


© armedia.am