Ռուս խաղաղապահները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը

14:19     26 հունիսի, 2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովում, Լաչինի միջանցքի երկայնքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխում: Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նաև չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:


© armedia.am