Ալիևի հայտարարություններին չարձագանքելն անընդունելի և վտանգավոր է (տեսանյութ)

11:17     1 հուլիսի, 2021

Ադրբեջանը հետևողական աշխատանք է տանում միջազգային հանրության հետ՝ պատերազմի արդյունքները ամրապնդելու, հետագա գործընթացների համար իր օրակարգը թելադրելու ուղղությամբ:

Բաքվից հնչող հայտարարությունները չպետք է ուշադրությունից դուրս մնան, քանի որ դրանք, ինչպես նաև Հայաստանից դրանց արձագանքը, կամ արձագանքի բացակայությունը դուրս չեն մնալու միջազգային հանրության ուշադրությունից:

Եթե նույնիսկ ընդունենք, որ հետընտրական գործընթացի ներքո դեռևս ձևավորված չէ գործադիր իշխանությունը, ԱԳՆ-ն գլխատված է և այլն: Ապա կա առնվազն մեկ պետական ինստիտուտ, որի վրա ընտրությունները ուղղակիորեն չեն ազդել՝ նախագահը: Եվ նրա լռությունը որևէ կերպ ընկալելի չէ:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությունը:

 


© armedia.am