Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղում

14:20     6 հուլիսի, 2021

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գյուղի հիվանդանոցի մոտակայքում ռազմական բժիշկները տեղադրել են դաշտային բժշկական կենտրոն՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար, որոնք սպասում էին ռուս ռազմական բժիշկների ժամանմանը:

Բժշկական ընդունելիության ժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի շուրջ երկու հարյուր պացիենտ-բնակչի: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ստացել նաև ստուգել օրգանիզմը Covid-19-ի դեմ՝ ընդլայնված լաբորատորիայում անցնելով ՊՇՌ թեստ:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն իրենց հերթին ակցիա են իրականացրել. բաժանել սննդի հավաքածուներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և տեղի կարիքավոր բնակիչներին:

Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ:


© armedia.am