Փաշինյան-Պուտին հանդիպմանը ի՞նչ սուր և զգայուն հարցերի մասին էր խոսքը

17:15     8 հուլիսի, 2021

Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց առաջիկայում բավականին սուր և զգայուն հարցեր լուծելու անհրաժեշտության մասին:

Ամենայն հավանականությամբ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է դրանից բխող բոլոր խնդիրներով չի բացառվում, որ լինեն նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր: Սակայն արդյոք զգայուն և բարդ հարցերի շրջանակը սրանով ավարտվում է:

Վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է օրակարգում ակտիվացնել նաև Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը:


© armedia.am