Արգիշտի Քյարամյանը պաշտոնապես նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

18:43     12 հուլիսի, 2021

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 12-ի արտահերթ նիստում: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ` Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 10-ին: 

Արգիշտի Քյարամյանը 2020թ. դեկտեմբերի 24-ից զբաղեցնում է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:


© armedia.am