90-ականների արտագաղթի տեմպը վերադառնում է. մտահոգիչ թվեր

18:08     13 հուլիսի, 2021

Օրերս հայտնի դարձավ Զվարթնոց և Շիրակ օդանավակայանների տվյալներն՝ առաջին վեց ամսում օդային ճանապարհով Հայաստանը լքածների և ժամանածների վերաբերյալ: Ըստ այդմ, առաջին կիսամյակում ՀՀ- ից մեկնածների թիվը կազմել է 740785, Հայաստան ժամանածներինը՝ 602679: Փաստորեն Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը:  

Եթե փորձենք համեմատել, ապա այս տարվա արդեն առաջին կիսամյակային տվյալները համադրելի են շատ ավելի վաղ, մասնավորապես, 1992-1994թթ.-ի հետ, երբ արտագաղթի բացասական սալդոն տարեկան կտրվածքով անցնում էր անգամ 200 000-ի շեմը: Այսինքն Հայաստանը լքողների խիստ մտահոգիչ վիճակագրությունը դժվար է կապել կորոնավիրուսի նախորդ տարվա սահմանափակումների գործոնի հետ միայն: Տարիների վիճակագրական համադրությունը ցույց է տալիս ավելի խորքային խնդիրների առկայություն:

 

Առավել մանրամասն՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունում:


© armedia.am