ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը

11:20     17 հուլիսի, 2021

Ղարաբաղին միջազգային հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին հարցերը քննարկվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպման ժամանակ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Առանձնահատուկ ուշադրության են արժանացել միջազգային հումանիտար կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավման խնդիրները Լեռնային Ղարաբաղի շրջանում հրատապ խնդիրների լուծման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխազդեցությունը բազմակողմանի հարթություններում:


© armedia.am